A
A
Արազ Օզբիլիսը մեկնել է Կրասնոդար, իսկ Յուրա Մովսիսյանը մնացել է Մոսկվայում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բաց կթողնի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Կուբան» - «Սպարտակ» խաղը: Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը նրան թողել է Մոսկվայում եւ չի ընդգրկել խաղի հայտացուցակում: Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող մեր մյուս խաղացող Արազ Օզբիլիսը իր թիմակիցների հետ մեկնել է Կրասնոդար եւ պատրաստվում է առաջիկա գավաթային խաղին, որը տեղի կունենա այսօր, ժամը 21:30-ին: