Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ցանկություն ունենք, մեկ րոպե լռությամբ հարգենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
parliament-hhk

ԱԺ-ն այսօրվա հերթական նիստի սկզբին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղից առանց բարձրախոսի կոչով հանդես եկավ: Այդ պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում էր, որ այսօր եւս շարունակվում է ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկումը եւ ամբիոնի մոտ էր հրավիրում ելույթի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Արամ Մանուկյանը տեղից բղավում էր՝ հիշեցնելով խորհրդարանին, որ այսօր Հոկտեմբերի 27-ն է, եւ պետք է մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: «Դուք խախտում եք կանոնակարգը...Այդ նպատակով հատուկ միջոցառում էր քիչ առաջ...Ես ավելի շահագրգիռ եմ, բայց եթե ցանկություն ունենք, մեկ րոպե լռությամբ հարգենք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Միայն այդ հայտարարությունից հետո ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: