Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականը՝ «Ոչ»-ին. «Ես խորհուրդ չեմ տա, որ անցնեն կոնկրետ գործողությունների» (տեսանյութ)

Քաղաքականություն
7c51d0cb1b31b5f41b233095cec635f8

Հանրապետական Հակոբ Հակոբյանին անհնազանդության միջոցով իշխանափոխություն անելու «Ոչ»-ի ճակատի կոչերը չեն անհանգստացնում։ Եթե անհանգստանալու բան լինի, ոստիկանությունը կասի իր խոսքը: Հարցն այն է՝ կա՞ իշխանափոխության պահանջ՝ եթե նման պահանջ կա, թող անեն. «Դա առաջինը չի, առաջին անգամը չի, որ ասում են եւ վերջինը չի»: «Այո»-ի շտաբի անդամ Կարեն Կարապետյանը բառ անգամ չի ուզում լսել ընդդիմության նոր գործողությունների մասին։ Անցանք առաջ: Հանրապետական Հովհաննես Սահակյանն այս գլխից զգուշացնում է՝ սահմանադրական կարգի տապալումը հեղաշրջում է, դա օրինական չէ. «Ես խորհուրդ չեմ տա, որպեսզի անցնեն կոնկրետ գործողությունների»: Դեկտեմբերի 1-ին իշխանափոխություն սկսելու կոչերը պարոն Սահակյանն առայժմ համարում է նախընտրական հնարք, քարոզարշավների ժամանակ նման բաներ լինում են. «Բայց եթե այդ կոչերն անցնեն կոնկրետ գործողության, իհարկե, դրանք պետք է ունենան իրենց հետեւանքները»: Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասում է՝ հեղափոխություն անողը մենք ենք, արմատապես փոխում ենք կառավարման համակարգը. «Մարդուն վերացնելու խնդիր ես չունեմ, ես հո մարդու դեմ չեմ անում։ Ես անում եմ այս երեւույթները վերացնելու իմաստով»: Սակայն «Ոչ»-ի ճակատն ասում է, որ երբեւէ չընտրված իշխանությունը չի կարող լեգիտիմ հանրաքվե անցկացնել. «Մի տեղ պետք է նոր էջից սկսել: Թե չէ՝ հիմա ոչ լեգիտիմ, թե լեգիտիմ, էս խոսակցություններն արհեստական են»: Ինչ վերաբերվում է «Ոչ»-ի ճակատի սկսած իշխանափոխությանը, պարոն Ռուստամյանն ակնկալում է, որ ընդդիմությունը կմնա օրինականության դաշտում. «Եթե կգործեն օրինականության մեջ, իշխանությունը որեւէ քայլ իրավունք չունի անելու: Եվ սա կլինի ամենամեծ սխալը իշխանությունների կողմից: Իսկ եթե ընդդիմությունը օրինականությունից դուրս գա, անօրինականության դիմի, սա իշխանություններին հնարավորություն կտա համապատասխան արձագանքելու, կիրառելու իր լիազորությունները»: