Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորը մասնակցել է Գյումրիի հեծանվամարաթոնին (տեսանյութ)

Մարզեր
1445858644_hecaniv

Էկոլոգիապես ավելի մաքուր միջավայր ունենալու և առողջ ապրելակերպի համար Հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի անդամները կոչ են անում անցնել հեծանվային երթևեկության: Ֆեդերացիայի անդամները հոկտեմբերի 25-ին եղել են Գյումրիում, ողջ օրվա ընթացքում հեծանիվներով անցել քաղաքի փողոցներով, այցելել մշակութային տարբեր կենտրոններ: Երևանից Գյումրի գնացքով ժամանած հեծանվորդներին Գյումրիում միացել են ևս 20-ը: Նրանց թվում է եղել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում