Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի Հայաստան»-ը հնարավոր է գիշերի ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
bc2e94cfa6631069a061e1611f878517

«Ոտքի Հայաստան» շարժման անդամները շարունակում են նստացույցը Ազգային ժողովի շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ նրանք առաջարկությունների փաթեթ էին մշակել եւ երեք կետից բաղկացած պահանջներ, որոնք նամակի տեսքով ցանկանում են հանձնել սահմանադրագետ Հրայր Թովմասյանին։ Քիչ առաջ ԱԺ-ի նամակների բաժնից շարժման անդամներին հորդորեցին՝ նամակը թողնել իրենց մոտ, իրենք հետո կփոխանցեն Պարոն Թովմասյանին; Նշեցին նաեւ, որ այս պահին Հրայր Թովմասյանի հեռախոսը անհասանելի է։ Սակայն շարժման անդամները չհամաձայնեցին՝ նշելով, որ իրենք այստեղ են ու ցանկանում են անձամբ հանձնել նամակը։ Նշենք, որ վերջինս այժմ մասնակցում է ԱԺ նիստին։ «Ա1+»-ի հետ զրույցում «Ոտքի Հայաստան»-ի անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա չորս օրերին իրենք պատրաստվում են նստացույց անել, միգուցե նաեւ գիշերեն։ Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ երկրում բնականոն իրավիճակ հաստատելու միակ միջոցը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն է եւ Հանրապետական կուսակցության ցրումը։