A
A
Անկանոն կրակոցներից հետո հայկական կողմը դիմել է գործողությունների
Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, չնայած կրկին հնչել են կրակոցներ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրադադարի ռեժիմի խախտումներն անկանոն բնույթ են կրել եւ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար հայկական կողմը դիմել է գործողությունների: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Գնդակոծությունից գյուղում տուժել էր 12 տուն: Վնասվել էին տների տանիքները, պատուհանների փեղկերը: Ջարդվել էին նաեւ լուսամուտների ապակիները: