A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց վերջին պարտիայում
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության վերջին պարտիայում: Ռուսական «Սիբիր» թիմը ներկայացնող մեր շախմատիստը 7-րդ տուրում մրցեց իտալական «Պադովայի» անդամ Սերգեյ Կարյակինի հետ: Ռուսաստանցի գրոսմայստերը միջնախաղում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն Լեւոն Արոնյանը պաշպանության ամուր գոտի ստեղծեց եւ 40-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Այժմ մեր շախմատիստը հետեւում է իր թիմակիցների ելույթներին: Եթե «Սիբիրը» նվազագույնը ոչ-ոքի ավարտի հանդիպումը, ապա կզբաղեցնի առաջին տեղը եւ կհռչակվի Եվրոպայի գավաթակիր: