Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է իշխանափոխության ծրագիրն անիրատեսական ընկալվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

Որքանո՞վ է իրատեսական մի քանի օրում հասնել իշխանափոխության ու տապալել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Նույնիսկ «Ոչ»-ի ճակատի կողմնակիցներն են հասկանում, որ իշխանափոխության   ծրագիրը անիրատեսական է ընկալվում հասարակության տարբեր շերտերի կողմից։ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը գիտի, թե ինչն է դարձել նման ընկալման ձեւավորման պատճառ. «Առաջինը ընդդիմության թիվն է, շատ քիչ ենք մնացել, դուք տեսաք, թե ինչպես իշխանությունը ընդդիմադիր գործիչներին իրենց կողմը ձգեց։ Իրենց ընդդիմություն հայտարարած ուժերը կողմ են քաշվել, ոչ են ասում, որ իշխանության «այո»-ից էլ «այո» է»։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին պետք է մասնակցել՝ «ոչ» քվեարկելով. սա «Չե՛ք անցկացնելու» ճակատի դիրքորոշումն է։ Այս հարցում նրանք համագործակցում են տարբեր ուժերի հետ, բայց իշխանափոխության գնալու համար նրանք այլ ճանապարհ են տեսնում։ Ավելին՝ տեսանյութով