Սողոմոն Քոչարյանի միակ ցանկությունը (տեսանյութ)
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ արձակված Սողոմոն Քոչարյանը ազատության մեջ փորձելու է վերականգնել առողջությունը եւ ծառայությունը շարունակել հայրենիքի պաշտպանության համար: Ազատ արձակվելուց րոպեներ անց հարցազրույց տալուց նշեց նա: Նա 20 տարի անհամբեր սպասել էր ազատ արձակվելուն, իսկ այսօր արդեն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն ազատ արձակվելու հարցում: Սողոմոն Քոչարյանը ներկայումս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում, առողջական վիճակը շատ վատ է, դժվարությամբ է խոսում, չի կարողանում քայլել, նրան արհեստական շնչառություն է միացված: Ազատ արձակվելուց հետո նա ընկերներից գարեջուր էր խնդրել, քանի որ գարեջուրը նրա մոտ ասոցացվում է ազատության հետ: Իր խցակից Մհեր Ենոքյանի հետ փախուստի դիմելուց հետո նրանք ազատության մեջ գարեջուր էին խմել: Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին են պատկանում: