Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը՝ Տիգրան Սարգսյանի նշանակման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
50GPpMmMaNQ

ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անվիճելի թեկնածություն է համարում միության անդամ բոլոր պետությունների համար: Երբ լրագրողները փորձեցին նրանից ճշտել՝ արդյոք մոռացությա՞ն են տրվել Տիգրան Սարգսյանի անվան հետ առնչվող օֆշորային պատմությունն ու մյուս սկանդալները, պարոն Քոչարյանն ավելացրեց. «Դա այն թեկնածությունն էր, որը անվիճելի էր իր եւ մակարդակով, եւ փորձով: Ավելին, քանի որ Տիգրան Սարգսյանի հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները, մասնավորապես Պուտինը՝ վարչապետ եղած ժամանակ, ու տարբեր առիթներով ճանաչում են իրեն եւ հենց իրենք էին բնութագրում Տիգրան Սարգսյանին՝ որպես փայլուն մասնագետ»: Իսկ ով կլինի ԱՄՆ-ում ՀՀ նոր արտակարգ եւ լիազոր դեսպանը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այդ հարցը ինձ չպետք է ուղղել. ես չեմ որոշում»: