Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այցելություն ոստիկանության զորքերի 1033 զորամաս (լուսանկարներ) (տեսանյութ)

Հասարակություն
vov

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի 1033 զորամաս: Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցող բարձրաստիճան սպաներն ու ՈԶ հրամանատարության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի 100-ամյա հիշատակը հավերժացնող խաչքարին և զոհված զինծառայողների հուշապատին: Ողջունելով անձնակազմին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նրանց պրոֆեսիոնալ պատրաստականության և անմնացորդ ծառայության կարևորությունը: Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շարահրապարակում հետևեցին ոստիկանության զորքերի ծառայողների մասնագիտական վարժանքներին ու պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին: Այնուհետև զորամասի ճաշարանում տրվեց տոնական ճաշկերույթ՝ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ: 2   3   4   5   6   7   8   9   10   11   12