Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով անձ է բերման ենթարկվել

Հասարակություն
Samson-Kazaryan2

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ է բերման ենթարկվել: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, հետաքննություն է կատարվում եւ անձի անունը հայտնել չեն կարող: Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցի վրա հարձակման էր ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Ի դեպ, այս պահին Սամսոն Ղազարյանը գտնվում է Արաբկիրի ոստիկանությունում: