«Որտեղ փող կա, աչքերը կուրանում են, ականջները խլանում են» (տեսանյութ)
Ներկայիս իշխանությունները մտել են բնության գրպանը եւ անում են այն, ինչ չի կարելի անել. խոսելով Լոռվա մարզի բնապահպանական խնդիրների մասին` նշում է գրող-հրապարակախոս Լևոն Ջավախյանը: Ըստ նրա` Ծաղկաշատ գյուղում ուրանի հետազոտությունների պատճառով՝ բնապահպանական լուրջ խնդիրներ կծագեն, եթե չլինի հանրային ընդվզում. «Փողի առաջ խաղ չկա, այնտեղ, որտեղ փող կա, մարդկանց աչքերը կուրանում են, ականջները խլանում են»: Ծնունդով ալավերդցի գրող- հրապարակախոսը ցավով է նշում, որ անգամ իր հարազատ քաղաքը այսօր դարձել է կործանված քաղաքի: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն էլ կարծում է, որ Հայաստանում ոչնչացվում և թունավորվում է կյանք տվող միջավայրը. «Եթե ռեալ նայենք, ապա Հայաստանի ամենամեծ սպառնալիքը, որը կարող է անապատացնել երկիրը, միջուկային էներգետիկան է»: