Պառլամենտակա՞ն, թե՞ թագավորական Հայաստան. հարցում Երևանում (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխություններին կողմ եւ դեմ ուժերն առաջիկա օրերին Հայաստանի քաղաքացիներին բացատրելու են՝ ինչու պետք է հետեւել հենց իրենց։ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն մեկնարկել է: Նոր սահմանադրության ընդունման դեպքում Ազգային ժողովն է ընտրելու երկրի նախագահին: Այսպես կոչված ընտրիչների ժողովում ընտրված նախագահը ղեկավարելու է երկիրը ոչ թե 5, ինչպես այժմ, այլ 7 տարի: «Դեմ եմ, որովհետև վերարտադրվելու են նորից նույն իշխանությունը, նույն կառավարությունը: Գող ու թալանչիները չեն կարող լավ բան անել այս ժողովրդի համար»,-ասաց քաղաքացիներից մեկը: «Իրենք վերարտադրության գործընթաց են սկսում, շատ տգեղ է արդեն: Եթե լինի արդեն քվեարկությունը, Սերժ Սարգսյանը կտեսնի, որ ժողովուրդն իրեն չի ընտրի»,-նշեց մեկ ուրիշը: Եթե հանրաքվեն տեղի ունենար առաջիկա կիրակի, ինչպե՞ս կքվեարկեին ՀՀ քաղաքացիները: «Իհարկե՝ ոչ, բայց մեր քվեարկությունն ո՞վ է հաշվի առնում»,-կարծիք հայտնեց մեկը: Այլ կարծիքներ՝ տեսանյութով