Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում. նա խոսել է Սերժ Սարգսյանի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a8e9deedf988d08375ce0ce631f7c111

Քիչ առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հաստատեց կուսակցություն ստեղծելու իր մտադրությունը։ Այսօր հրավիրած իր ասուլիսում, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե արդյոք հաշվի՞ է առել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փորձը, նրա հետ կատարվածը, Աբրահամյանն ասաց՝ այո և նշեց, որ իր կուսակցություն ստեղծելու ծրագրերը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ. «Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։ «Ա1+»-ի մյուս հարցին, թե տեղյա՞կ եք, որ Հայաստանում մարդուն կարող են դուրս հրավիրել քաղաքականությունից. Արա Աբրահամյանը պատասխանեց. «Դուք ինձ լավ չեք ճանաչում, դուք իմ ամբիցիաներին տեղյակ չեք»։ Մանրամասները՝ տեսանյութում