ԼՈՒՐԵՐ ԱԼԱՎԵՐԴՈՒՑ
Աջակցիր «Ա1+»-ին
ՊԱՀԱՆՋ ՔԱՆԴԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Գարնանը կսկսվի Ալավերդի քաղաքի՝ դատարանից Էնգելս թաղամաս տանող ճանապարհահատվածի նորոգումը։ Այդ նախատեսված է քաղաքի մշակույթի տունը քանդելու վերաբերյալ եռակողմ պայմանագրով, որը կնքվել է քաղաքապետարանի, «Էյ Սի Փի» ընկերության եւ «Տիտանյան եղբայրներ» շինարարական կազմակերպության միջեւ։
ԲՇՏ-ՆԵՐԻ «ՎՆԱՍՆԵՐԸ»
Ալավերդի քաղաքում սկսվել է սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների հաշվառման գործընթացը։ Հունվար ամսվա ընթացքում կատարված փաստագրումը սոցիալական ծառայության աշխատակիցներին անհանգստանալու առիթ է տվել։
Ըստ Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի` ԲՇՏ-ների կողմից տրվող տեղեկանքների հետ կապված քաշքշուկները դժվարացնում են հաշվառման գործընթացը, ինչը կարող է պատճառ դառնալ, որ շատ ընտանիքներ զրկվեն պետության կողմից տրվող սոցիալական աջակցությունից։
«Անկյուն գումարած 3» Հ/Ը