Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը Գագիկ Հարությունյանին խոստացել է ՀՀ նախագահի պաշտոնը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով այս պահին քննարկում է ընթանում «Անի Պլազա» հյուրանոցում, որին մասնակցում են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ «Չեք անցկացնի» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ Վարդան Պողոսյանի ելույթի ժամանակ պարզել են «ՈՉ» գրությամբ փոքրիկ պաստառներ: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, քիչ առաջ իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդեց օրեր առաջ արած իր հայտարարությունը. «Գագիկ Հարությունյանն էն մարդն ա, որին խոստացել են, որ նոր Սահմանադրության մեջ նա կունենա նախագահի պաշտոն եւ նա մոռանալով իր ամենագլխավոր առաքելությունը, որ Սահմանադրական դատարանի նախագահ է եւ Սահմանադրության դրույթների պահապանը, ինքն է լծվել Սահմանադրության այդ համակարգի քանդման գործին»,-նոր Սահմանադրության տեքստի առիթով այսօրվա քննարկումներին անդրադառնալով նախորդ ուրբաթ օրն արած իր հայտարարության արձագանքներին, ասել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, եւ մենք փաստեր էլ ունենք»: Հիշեցնենք, ՀՀ Դատախազությունը երեկ հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: