Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Քաղաքականություն
00447efe1a8af0cd4af19197dfca21d6

Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստ։ Նիստը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Խմբակցության արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ մնալով Երեւանի ավագանու մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ։ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նոր ղեկավար է ընտրվել խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը։ Խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը։ Նույն օրը ԲՀԿ նախագահի հրամանով Թամար Պողոսյանը նշանակվել է ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։ ԲՀԿ մամուլի ծառայություն