A
A
Ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է (լրացված)
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Տուժածի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: