Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսությունը քաշից ընկել է»

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Կենտրոնական բանկի փոխնախագահի ելույթին, նշեց. «Ես նայում եմ տնտեսական քաղաքականության իրականացմանը։ Հայաստանի տնտեսությունը քաշից ընկել է։ եթե հիմա գանք, մի խորհուրդ հավաքենք, նստենք և ասենք՝ ամենախելացի մարդիկ ենք, չեմ կարծում, թե 1 տարի, տարի ու կեսում բեկում ենք մտցնելու։ Բայց կարող ենք ասել, որ վեկտորը տանում ենք և վերցնում քաղաքական պատասխանատվություն։ Սա է հարցը»։ Պարոն Մելքումյանին հատկապես դուր չի գալիս հետևյալ հանգամանքը. «Այն ուժերը, որ հաջողություն չեն ունեցել, այդ մեխանիզմը չկա, որ կողք կանգնեն և գան այն ուժերը, որոնք հաջողության են տանում»։ ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև սահմանադրությունը հանրաքվեի  դնելու մասին. «Ես անձամբ հավատում եմ, որ դրանով բան է փոխվելու»։ Տնտեսության մեջ կարևոր է հատկապես ներմուծումն ու արտահանումը։ Պարոն Մելքումյանը չգիտի, թե նախորդ տարի որքա՞ն է կազմել արտահանումը։ «Անցյալ տարվա համար երկու պաշտոնական թիվ ունենք, որը տալիս է 150 մլն դոլարի տատանում, և ինձ չի հաջողվում ճշտել դա։ Մեկը 1 մլրդ 637 մլն դոլար է, մյուսը՝ 1 մլրդ 485 մլն դոլար։ Առաջինը պետբյուջեի տվյալն է, մյուսը՝ վիճվարչության»։ Մի հարցում տնտեսագետ պատգամավորը վստահ է. «Մենք չենք կարողանում արտահանման մեջ բեկում մտցնել»։