Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը պարոն Բագրատյանը ձախողում չի համարում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hrant-bagratyan

Քվեարկությունից առաջ Հրանտ Բագրատյանը վերջին ապարդյուն փորձն է անում Վարդան Պողոսյանին բացատրելու, թե ինչ լավ առաջարկներ էր ներկայացրել սահմանադրական փոփոխություններին որակ հաղորդելու համար. «Արա, Վրաստանում կայնում ասում են՝ ընենց անենք, ոնց որ Բագրատյանենք վախտին անում էին, դուք բռնում, քանդում եք էս ամեն ինչը»։ Զրույցն, իհարկե, ավարտվում է Բագրատյանի ձեռք թափ տալով։ Իր խոսքը չի անցնում, անցնում է Ջանի Բուքիքիոյի խոսքը, որն Ազգային Ժողովում կարդաց Էդվարդ Շարմազանովը. «Բերել են մի հատ բառի բուն իմաստով ինչ-որ յոնջայի, որը կարդում ա, չգիտեմ, Իտալիայից բան ա գրել դրա մասին, իբր բան ա հասկանում, բան ա գրել։ Երեւի մի երկու կիլո քյաբաբ են առել դրան դրա համար»,- ասում է  ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Մինչդեռ անձամբ Սերժ Սարգսյանին էր բացատրել, թե ինչն ինչոց է։ Ոչինչ չօգնեց։ Բայց Սարգսյանի հետ հանդիպումը պարոն Բագրատյանը ձախողում չի համարում «Գիտե՞ք ինչ կա, ոնց որ դուք ամուսնանաք մեկի հետ, ունենաք երեք երեխա, լինեք երջանիկ, դուք գաք ընձի ասեք՝ բայց այնուամենայնիվ դուք միլիարդատեր չեք, չէ՞»։ Ընդդիմադիր պատգամավորը դեմ է քվեարկում նախագծին։ Գագիկ Ջհանգիրյանը նախագծի փիլիսոփայությունն իսկ կործանարար է համարում անկախ Հայաստանի համար՝ նախագծի վերջնական տեքստում սրանք պահպանել են «կայուն մեծամասնության» դրույթը. «Եթե իշխանության հարցում մեր բարձրաձայնած այդ քաղաքական մենաշնորհը պահպանվում է, արդեն կարեւոր չէ, թե ԱԺ-ն, ենթադրենք, ինչպիսի պաշտոնատար անձանց է ընտրում երեք հինգերորդով, որովհետեւ էդ ընտրությունը կատարում է ոչ թե Ազգային ժողովը, այլ էդ քաղաքական մեծամասնությունը»։ Քաղաքական մենաշնորհն անիմաստ է դարձնելու դատավորների ընտրությունը, Սահմանադրական դատարան դիմելու կարգը։ Այս նախագծում իշխանությունների տարանջատման մասին խոսք չկա։ Իշխանությունն ամեն ինչ կփոխեր հաճույքով այս նախագծում, սակայն «կայուն մեծամասնությանը» ձեռք չի տա «Փաստացի ուժով, բռնություններով, կաշառքով եւ այլնով ձեւավորված էս մեծամասնությունը էս քաղաքական իշխանությունը սահմանադրորեն վերարտադրվելու է»,- գտնում է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Ուրեմն ի՞նչ է անելու ընդդիմությունը։ Արամ Մանուկյանն ասում է՝ մենք դեռ ժամանակ ունենք՝ հասարակությանը կբացատրենք, դեմ կքվեարկի, կեղծել չեն կարողանա. «Ոչ թե պետք է որ դու գնաս մեկ միլիոն ոչ քվեարկես, ուղղակի թույլ չպիտի տաս, որ ինքը 700 հազար «այո»-ն ունենա»։ Արամ Մանուկյանն ընդունում է՝ այնուամենայնիվ, կեղծիքն անխուսափելի է։ Սակայն տեղական օլիգարխներն էլ չեն ուզում այս Սահմանադրությունը, ոչ ոք չի ուզում. «Եթե կգտնեք մի հատ ժողովրդի մեջ շերտ, գյուղ, հիմնարկ, ինստիտուտ, դպրոց, չգիտեմ, ՍՊԸ, ձեռնարկություն, որտեղ ուզում են, որ Սերժ Սարգսյանին տեսնեն իշխանության գլուխ, եկեք ինձ ասեք»։