Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնության արդյունքում մահացած կանանց խորհրդանշող կոշիկներ՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն
brnutyun-4

Այս տարվա առաջին կեսին ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 447 դեպք։ Իսկ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված դեպքերը տարեկան հասնում են 2000-ի։ 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 30 կին, ինչի հետևանքով մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի։ 2 տարի առաջ կառավարությունը մերժեց Ընտանեկան բռնության դեմ օրենքը։ Այսօր կառավարության շենքի մոտ էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի անդամները՝ «Սերը բռնություն չէ» և այլ գրությամբ պաստառներով։ «2 տարի առաջ Արդարադատության նախարարության կողմից օրենքի նախագիծն առկախվեց։ Այս օրենքը կանխարգելիչ դրույթներ է պարունակում։ Երբ բռնության առաջին տարրերը լինեն, օրենքը թույլ կտա միջամտել և փրկել տվյալ կնոջը բռնությունից, փրկել նրա կյանքը։ Հոկտեմբերի 1-ը խորհրդանշական է այն առումով, որ 2010 թվականի այս օրը բռնության արդյունքում մահացավ Զարուհի Պետրոսյանը։ Մեր պահանջը նաև այն է, որ հոկտեմբերի 1-ը դառնա Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»,-նշեց կոալիցիայի ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանը։ brnutyun 1 Թե ի՞նչն է պատճառը, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքը մինչև այսօր չի ընդունվում, Նվարդը մի բացատրություն է տեսնում. «Օրենքը ներառում է տարբեր գործառույթներ, որ կառավարությունը վերցնի և իրականացնի։ Հիմնական պատճառաբանությունը ռեսուրսների, ֆինանսների սղությունն է։ Սակայն մենք վստահ ենք, որ կանխարգելման համար ավելի քիչ ռեսուրսներ են անհրաժեշտ, քան բռնության ենթարկվածների հետ աշխատելու համար»։ brnutyun 2 Նշենք նաև, որ կառավարության շենքից քիչ հեռու կոալիցիայի նախաձեռնությամբ բռնության արդյունքում մահացած կանանց խորհրդանշող կոշիկներ էին ցուցադրված։ Կային նաև փոքրիկների կոշիկներ։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ օգնության դիմած կանանց մտքերից որոշ գրառումներ էին դրված։ Իսկ անտարբեր անցնել չկարողացող անցորդներին բաժանվում էին տեղեկատվական թերթիկներ։ brnutyun 3 brnutyun 5