Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն քննարկում են Պուտինի քայլերը

Քաղաքականություն
151001001827_lavrov_kerry_624x351_reuters_nocredit

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվել է ՌԴ գործողությունների ընթացը՝ կապված Սիրիայում օդուժի կիրառման հետ, որպեսզի զերծ մնան չպլանավորված միջադեպերից։

Հիշեցնենք, երեկ ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն Էր տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործել Սիրիայում: Ռուսաստանն առաջին հարվածը հասցրեց Սիրիային՝ Իսլամական պետության ուղղությամբ՝ իրականացնելով օդուժի  20 թռիչք։ Ըստ ՍիԷնԷն-ի՝ կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ երեխաներ։