Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«25 տարի է՝ տուն են տալիս». Բաքվի փախստական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
paxs

Երկու տասնամյակից ավելի՝ բարվոք կյանքի սպասումով։ 83-ամյա Ռաֆիկ Ավակիմյանը մոտ 400.000 փախստականներից մեկն էր, ով Բաքվի ջարդերից հետո հաստատվել է Հայաստանում։ «Ընտանիքս վագոնով մի կերպ փախցրի, ես մնացի այնտեղ։ Դրանից հետո ես եկա, տունս թողեցի, եկա»,-պատմում է նա։ 9 հոգանոց ընտանիքով մի քանի տարի ապրել են հանրակացարանում։ Այնուհետ Ռաֆիկ պապը գտել է Արցախի փողոցի կիսախարխուլ տարածքը և սեփական ձեռքերով նորոգել։ Կնոջ մահից հետո նա միայնակ է ապրում։ Երեք զավակներից երկուսը ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան, Երեւանում մնացած դուստրը մինչև հիմա հանրակացարանում է բնակվում։   Մանրամասները՝ տեսանյութում