A
A
Մթերվել է 129 հազար տոննա խաղող, արտահանվել՝ 4630 տոննա
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է նաև 4630 տոննա խաղող։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին