Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող են շատ թափանցիկ թալանել, անիմաստ սակագներ սահմանել». Վ. Հոկտանյան

Տնտեսություն
hoktanyan

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ա1+»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը կօգնի բացահայտումներ անել այդ ընկերության գործունեության վերաբերյալ. «Աուդիտի արդյունքում պետք է վեր հանվեն խնդիրներ, և դրանց մեջ շատ հավանական եմ համարում կոռուպցիայի հայտնաբերումը»: Պարոն Հոկտանյանը նշում է, որ հիմա տպավորություն են ստեղծում, որ այս ընկերությանը վերաբերող ամեն ինչ շատ թափանցիկ է արվում. «Ուրիշ հարց, որ այդ թափանցիկությունը ոչինչ չի տվել. կարող են շատ թափանցիկ թալանել, թափանցիկ ձևով անիմաստ ինչ-որ սակագներ սահմանել: Խնդիրն այն է, որ հնարավոր լինի որոշակի խնդիրներ բացահայտել»: Այս համատեքստում ինչպիսի՞ն պետք է լիներ ՀԾԿՀ-ի դիրքորոշումը. «ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է, և կարգավորող հանձնաժողովը, եթե նորմալ երկիր է, շատ ավելի լուրջ իրեն կպահեր»,-շեշտեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ղեկավարը: