A
A
Ուղիղ. «Ոչ»-ի ճակատի փողոցային պայքարը մեկնարկեց (տեսանյութ)
Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում հավաքված են մոտ 200-ից ավելի քաղաքացիներ՝ մասնակցելու «Ոչ»-ի ճակատի կազմակերպած հանրահավաքին՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։ Սա «Ոչ»-ի փողոցային պայքարի մեկնարկն է։ Հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ. անցնելու են Գյումրու մի շարք փողոցներով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին միանալու կոչերով։ Սահմանադրական փոփոխությունները, «Ոչ»-ի ճակատի կարծիքով, միտված են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը։ Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ կհայտարարվի Երևանում կայանալիք հանրահավաքի օրը։ Հանրահավաքը՝ ուղիղ՝ «Ազատության» հեռարձակմամբ։