Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյան. Եթե անգամ իմ առաջարկներն ընդունեք, դեմ եմ փոփոխություններին.1-in.am (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Bagratyan-Hrant3

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը – Պարոն Բագրատյան, դուք մերժում և քննադատում էիք իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոխոխությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ ու այդ փոփոխությունների վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկել: – Որովհետև հրավիրել են քննարկման: Իմանալով, որ ես մերժում եմ, հրավիրել են՝ լսեն, հասկանան: – Իսկ ի՞նչ եք քննարկել Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ առարկություններ կամ առաջարկություններ եք ներկայացրել: – Նախ պետք է ասեմ, որ և՛ մինչև հանդիպումը, և՛ հանդիպման ժամանակ ու հանդիպումից հետո էլ ասում եմ, որ ես սկզբունքորեն դեմ եմ նախագահական համակարգի վերացմանը: Նախագահական համակարգի ուժեղացումը եղել է իմ նախընտրական թեզերից մեկը: Բայց կան կառուցվածքային հարցեր, ես մասնագետ եմ և կարծում եմ, որ տվել եմ թերևս միակ մանրամասն վերլուծությունը, որ այդ հիմնական հարցից բացի՝ ներկայացվող համակարգում կան կառուցվածքային լուրջ խնդիրներ: Այդ թվում՝ տասը խոշոր տնտեսական հարցեր: Ինձ խնդրել են, և ես հատ-հատ ներկայացրել եմ: Եթե մեր հանդիպումից հետո այդ հարցերից որոշները փոխվեն կամ մեր ներկայացրած ձևակերպումներն ընդունվեն, ես ուրախ կլինեմ, բայց միևնույն է՝ չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվեն: Ես դրա հակառակորդն եմ, ՈՉ-ի կողմնակիցը: – Իսկ Սերժ Սարգսյանի կամ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի մոտ կա՞ր տրամադրվածություն՝ ընդունելու ձեր ներկայացրած դիտողությունները կամ առարկությունները: – Ս.Սարգսյանը հատ առ հատ այդ հարցերն ինձ հետ քննարկել է: Դա երկարատև հանդիպում է եղել: Նա տիրապետում էր այդ հարցերին: Առնվազն հինգ-վեց հարց կար, որոնք լրջագույն խնդիրներ էին, և ես փորձում էի ցույց տալ, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դրանց շուրջ չունի ընդհանուր մեթոդաբանությամբ մոտեցում: Ասացին՝մենք կքննարկենք, և հավանաբար այդ հանձնաժողովը նորից պետք է կապվի ինձ հետ, ու հնարավոր է՝ այդ հարցերը քննարկելու համար նորից հանդիպում լինի: – Պարոն Բագրատյան, անկախ Ձեր այդ բոլոր առաջարկություններից, միևնույն է,  Սերժ Սարգսյանը պնդելու է, որ Հայաստանում ներդրվի խորհրդարանական կառավարման համակարգը, որին Դուք դեմ եք: Նման պարագայում արժե՞ր հանդիպել նրա հետ: – Նախ՝ առաջարկվող կառավարման համակարգը խորհրդարանական չէ, վարչապետական է: Երկրորդը՝ հասկացեք, ես ասելիք ունեմ ավելին, քան թե որևէ մեկն այս պետության մեջ: Ունեմ նաև մասնագիտական հարցեր: Իմ կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագծում կան կոպիտ սխալներ: Մենք չենք կարող ասել, թե այս նախագիծը պետք չէ ընդունել, քանի որ այն առաջարկել է Սերժ Սարգսյանը: Լավ, կասենք, 15-20 հազար հոգի կհավաքվեն, հետո այդ նախագիծը կընդունվի: Ես ասելիք ունեմ, նկատի ունեցեք, որ շատերը չեն գնում հանդիպման, քանի որ չունեն ասելիք: Բա ես չարտահայտվե՞մ, սա իմ երկիրն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում