Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչումը տվողների տանը թող միշտ հնչի այդ երաժշտությունը» (տեսանյութ)

Հասարակություն
babayan

Երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ կոչումների շնորհման ինստիտուտը վարկաբեկել է իրեն և կարելի ընդհանրապես վերացնել այն. «Այդ ինստիտուտն իրեն սպառել է դեռևս այն ժամանակվանից , երբ փլուզվեց կոմունիստական հասարակարգը: Այն ժամանակ էլ կոչումներ կամ մեդալներ տալիս էին այն մարդկանց, ով ավելի շատ ծառայություններ էր մատուցում այդ հասարակարգին, ոչ մի պատահական մարդ այդպիսի կոչում չէր ստանա։ Իսկ օրինակ Փարաջանովին այն ժամանակ երբեք այդպիսի կոչում չէին տա, քանի որ նա երբեք չէր ծառայի նման հասարակարգի»։ Նա մի մաղթանք ունի. «Ես ուղղակի կցանկանային, որ այն մարդիկ , ովքեր տալիս են այդ կոչումները, կուզենամ, որ այդ մարդկանց տանը միշտ և անդադար այդ երգիչների երգերը հնչեն։ Ակնարկն ուղղված էր սփյուռքահայ երգիչ Արմենչիկին պետական պարգեւ տալու փաստին։ «Այդ ինստիտուտնն ավելորդ է, բնորոշ է բռնապետական երկրներին ու այդ ինստիտուտը պետք է վերացնել Հայաստանից»,- հավելում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ավելին՝ տեսանյութով