Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը չի մեկնաբանում

Քաղաքականություն
ազ

Այս պահին Սուրb Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մոտ է հավաքվել մոտ 5 տասնյակ ազատամարտիկ, քիչ անց տեղի կունենա ժողով նրանց մասնակցությամբ, որի ընթացքում կորոշվի հետագա քայլերի ընթացքը։ Հիշեցնենք, այս ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում սեպտեմբերի 21-ին դաժանաբար ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։ Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարությանը, թե Սմբատ Հակոբյանը քաղաքական պատվեր է կատարում՝ իրեն ծեծողներից մեկին կապելով իր անձի հետ, նշեց, որ ինքը շուտվանից է ճանաչում Սմբատ Հակոբյանին. «Մենք միասին անցել ենք երկար ճանապարհ, եւ ես լավ գիտեմ, թե ով է Սմբատ Հակոբյանը, ինչ ունի այս երկրի համար արած, եւ նման հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել»։ Անդրադառնալով տեղեկությանը, թե Սերժ Սարգսյանն անձամբ զանգահարել է Սմբատ Հակոբյանին, Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի. «Սակայն կարծում եմ, որ նորմալ երկրում հենց այդպես էլ կլիներ, և երկրի ղեկավարությունը կանհանգստանար ազատամարտիկի առողջությամբ»։