A
A
Սյունիքի մարզպետի որդու կալանավորման ժամկետը երկարացվեց. Փաստինֆո
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրեց Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից: Նա դատարանի այս որոշումը գնահատեց որպես անհիմն որոշում՝ հայտարարելով, որ այն բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում