A
A
Սահմանադրությունը ոչ թե անկատար է, այլ չի գործում. Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)
ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը. «Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունները։ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացության մեջ նշում է, որ նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական համակարգերի ընտրությունը տվյալ երկրի քաղաքական ընտրությունն է, և այս բոլոր համակարգերը կարող են ներդաշնակ լինել ժողովրդավարական չափանիշների հետ։
Սակայն ակհայտ է, որ ներդաշնակ չէ ժողովրդավարական չափանիշների հետ ընտրությունների կեղծումը, մինչդեռ Ժողովրդավարական հասարակարգի անկյունաքարը ազատ, արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումն է, և եթե դա տեղի չի ունենում քանի դեռ ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու, փոխելու իր սահմանադրական իրավունքից պարզապես անիմաստ է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, բանավիճել թե կառավարման որ համակարգն է առավել արդյունավետ։ Երկրի այսօրվա աղետալի վիճակը պայմանավորված է առաջին հերթին սահմանադրության ոտնահարմամբ և ոչ թե սահմանադրության անկատարությամբ»։