Ռեինկարնացիա-Բումբոք-Ումատուրման համերգը չի կայանա
Սեպտեմբերի 19-ին Երեւանում կայանալիք բացօթյա համերգը՝ Ռեինկարնացիա (Հայաստան), Բումբոք (Ուկրաինա) եւ Ումատուրման (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ` չի կայանա: Հարգելի՛ գործընկերներ եւ այս համերգին անհամբեր սպասող ունկնդիրնե՛ր, Ցավով պետք է տեղեկացնենք, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Տեղեկացնում ենք նաեւ, որ One Production ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է եւ կրում է պատասխանատվություն ձեռքբերված տոմսերի գումարի վերադարձի համար: Վաճառված տոսմերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո, հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես: Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը եւ ձեզ հետագայում ներկայանար յուրօրինակ արտիստների համերգներով: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը: One Production