Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանը բացեք՝ վրացին գա-տանի մեր խաղողը»

Հասարակություն
xaxox2

Այսօր վաղ առավոտից Արմավիրի գյուղերի բնակիչները փակել Երևան-Ստեփանակերտ միջպետական նշանակության ճանապարհը։ Պատճառն այն է, որ գյուղացին չի կարողանում իրացնել բերքը՝ խաղողը։ «Գյուղացու խաղողը ոչ ոք չի ընդունում, գործարանները դեպուտատների խաղողն են ընդունում։ Սահմանները բացեք՝ վրացին գա-տանի, հիմա վրացին խնդրում է, թողեք գան տանեն, մոնոպոլիա են սարքել, չեն թողնում։ Սենց են անում, որ ստեղից փախնես՝ էսա ծրագիրը»,-բորբոքված ասում են գյուղացիները։ Շատերն արդեն մի քանի տոննայի կորուստ են կրել՝ բերքը փչացել է։