A
A
Ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստի համար
ԱԺ նիստի մեկնարկին այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այս պահին ստորագրահավաք է ընթանում, որպեսզի վաղը տեղի ունենա արտահերթ նիստ՝ ժամը 11-ից՝ ավարտելու համար Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ արտահերթ նիստը կընթանա 4 նիստով: «Եթե ուզում եք, կարող եք մասնակցել ստորագրահավաքին»,- պատգամավորներին կոչ արեց Գալուստ Սահակյանը: