«Ոչ թալանին»-ի հետագա գործողությունները դեռ պարզ չեն
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։ Ինչպես նշեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, նա գանգատվել է կողային ցավերից։ Այս պահին Վաղինակ Շուշանյանից տեղեկություն ստանալ չհաջողվեց՝ հեռախոսահամարն անհասանելի է։ Միջադեպից հետո հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ ակտիվիստ Արթուր Քոչարյանը։ Այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Մաքսիմ Սարգսյանի խոսքերով՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության հրեշտակների գունդը բռնություն է գործադրել խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Թե որոնք կլինեն նախաձեռնության հետագա գործողությունները, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկվել 48 ակտիվիստ, որոնք հետագայում ազատ էին արձակվել։ Մաքսիմ Սարգսյանի խոսքերով՝ ոստիկանության բաժնից սկզբում ազատ արձակեցին աղջիկներին, հետո տղաներին։ Նրանք բերման էին ենթարկվել հատուկ զգուշացումներից հետո, ոստիկանությունը նրանց ժամանակ էր տվել մինչեւ ժամը 5.00-ն բացել Բաղրամյան պողոտան։