Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք ոստիկանը` քրդաբնակ քաղաքի բնակիչներին. «Բոլորդ հայ եք».ermenihaber (տեսանյութ)

Քաղաքականություն
polis

Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումնեի հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարաված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: «IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմում է ժողովրդին հետևյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»: Ոստիկանի խոսքին հետևում է քուրդ կնոջ աղերսանքը ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում: Բավական է, բավական է, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում