A
A
«Սերժը կարող է 14 օր էլ չգոյատեւի». Հայկ Կյուրեղյան (տեսանյութ)
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12-ին կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի գործով վճիռը։ Ճառի եւ վերջին խոսքի համար այսօր Հայկ Կյուրեղյանին բերել էին դատարան։ Նա նշեց, որ չի զղջում օդամղիչ ատրճանակից կրակելու համար. դրանով իր դժգոհությունն է հայտնել երկրում տիրող անարդարությունների դեմ։ Անդրադառնալով իրեն 14 տարվա պատժաչափ պահանջելուն՝ նա համոզված նշեց, որ այդքան տարի չի նստելու. «Սերժը կարող է 14 օր էլ չգոյատեւի»,- դատարանում ասաց նա։ Հայկ Կյուրեղյանը հիշեց Սերժ Սարգսյանի ընտրության քարոզարշավի հայտարարությունը, որ ինչքան ուզենք, այնքան կխփենք։ Նույնը, ըստ նրա, կատարվում է իր գործով։ Ի դեպ, դատական նիստին թույլատրվեց մասնակցել միայն լրագրողներին։