Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշվեցին հաջորդ տարվա ՏԻՄ ընտրությունների օրերը

Քաղաքականություն
400e1fcbaea76d65abefa859a4b1269a

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած հերթական նիստում որոշում կայացրեց Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների քվեարկության օրերի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի ապրիլի 17-ին՝ մոտ 20 համայնքում, սեպտեմբերի 18-ին՝ 480-490 համայնքում, հոկտեմբերի 2-ին՝ 340-350 և դեկտեմբերի 11-ին ՝ մոտ տասը համայնքում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին և 20-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են մի շարք մարզերում, այդ թվում՝ Կոտայք, Շիրակ, Արմավիր, Տավուշ։