A
A
Միջադեպ դատարանում. դատախազը լքեց դահլիճը
Հայկ Կյուրեղյանի գործով դատախազ Հակոբ Ենոքյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ներկա գտնվողները հարց ուղղեցին՝ «ինչպես չեք ամաչում, որ 14 տարվա ազատազրկման վճիռ եք կայացրել, ինչպես եք ձեր գլուխը բարձին դնում», ինչից հետո դատախազը լքեց դահլիճը։ Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը դատավորը որոշեց տեղափոխել փոքր դահլիճ, ինչն առաջացրեց մասնակիցների դժգոհությունը։ Հիշեցնենք, որ դատական նիստն սկսելուն պես դահլիճում ներկա գտնվողները նշեցին, որ չի լսվում դատավորի խոսքը եւ պահանջեցին բարձր խոսել, ապա պահանջեցին Հայկ Կյուրեղյանին։ Այս պահին դահլիճին դռների մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքված, իսկ կարգադրիչներն ասում են, որ տեղ չկա. մարդիկ վանկարկում են՝ «ամոթ-ամոթ, Հայկ-Հայկ»։