Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan

«Բարգավաճ Հայաստանը» չի միանա «Ոչ»-ի շարժմանը. այսօր եւս մեկ անգամ հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Սակայն դա չի նշանակում, թե կուսակցությունը սահմանադրական փոփոխություններում մտահոգիչ հարցեր չունի. «Ամենամտահոգիչ հարցը մնացել է իշխանության ձևավորման մեխանիզմը, քանի որ, այն ինչպես հիմա է ձևավորվում, այնպես էլ հետագայում է շարունակվելու»։ Պատգամավորը հավելում է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում մեկ բան ակնհայտ է՝ անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի. «Որևէ մեկը չի ասում, թե կուսակցությունների պայքարն անթերի է լինելու, բայց  մենք պետք է անցում կատարենք դրան»։ Պարոն Մելքումյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն բազմաթիվ առաջարկություններ է արել և իր վերջնական կարծիքը կներկայացնի հոկտեմբերի 5-ին՝ քվեարկությունից հետո։