Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռլինում կայացավ «Հայաստանի բնության գանձերը» խորհրդարանական երեկո

Կարևոր լուրեր Քաղաքականություն
berlin

Սեպտեմբերի 8-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանիայի Շրջակա միջավայրի պաշտպանությանդաշինքի («NABU») նախաձեռնությամբ Բեռլինում կայացավ «Հայաստանի բնության գանձերը» խորագրովխորհրդարանական երեկոն: Շուրջ 600.000 անդամ ունեցող «NABU»-ն ընդգրկված է աշխարհի բնապահպանական կազմակերպություններիտասնյակում և 2001 թվականից ի վեր ակտիվ համագործակցություն է ծավալում Հայաստանի հետ: Խորհրդարանական երեկոյին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպեսնաև` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովինախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությունները, Գերմանիայի Բունդեսթագիպատգամավորներ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքականգործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «NABU»-ի դաշնայինգործադիր տնօրեն Լայֆ Միլլերը: Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարար ԱրամայիսԳրիգորյանը, Շրջակա միջավայրի և սպառողների իրավունքների պաշտպանության դաշնայինպետքարտուղար Յոխեն Ֆլասբարթը և NABU-ի նախագահ Օլաֆ Չիմպկեն: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ Հայաստանից ժամանած «MIKA Jazz Group»էթնոջազային քառյակը: