Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանեփի թփերը քաղել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանից

Հասարակություն
bb26865608c23dcd8637cfc2e7420aff

Ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ օրերս Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող կրպակում, ընթերակաների ներկայությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Կրպակի հատակից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2,7 գ դեղնականաչավուն զանգվածով, պահարանի դարակից՝ մեկ այլ փաթեթ՝ 19,6 գ դեղնականաչավուն չոր զանգվածով: Կրպակի սեփականատեր Ս. Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, որը 2015 թ. հուլիսին քաղել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի հարակից տարածքում, կանեփի թփերից: Հայտնաբերվածն առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար: Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Այգեշատ գյուղի գարեջրատանը նկատել են 1983 թ. ծնված Արման Մ.-ին, որի աթոռին, տեսանելի վայրում, դրված է եղել պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող 35 գ դեղնականչավուն, չորացված զանգված: Արման Մ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է կանեփի բույսից` իր օգտագործման համար: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն