A
A
Նա չգիտի՝ ինչ ենք անում. Աստղիկ Գեւորգյանը՝ Ահարոն Ադիբեկյանին
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հրաժարվում է մեկնաբանել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը՝ թե կա ժուռնալիստների միություն, որին մենք չենք տեսնում, որպեսզի պաշտպանի լրագրողների իրավունքները. «Նա իր պարտականությունն է համարում բոլոր երեւույթների մասին սեփական կարծիքը ասել՝ հաշվի չառնելով, թե հանրությունը ինչպես է ընդունում այդ կարծիքը»,- ասաց տիկին Գեւորգյանը՝ հավելելով. «Թող ասի, ինքը այդպես է մտածում, մենք էլ ուրիշ գործունեություն ունենք, դա իր կարծիքն է։ Չեմ կիսում նրա կարծիքը, որովհետեւ իրականում այդպես չէ։ Նա մեզ հետ ոչ համագործակցում է, ոչ աշխատում է, ոչ էլ գիտի՝ ինչ ենք անում»։