Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՒԱՆՈՒՄ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ ԽՈՐԴԱՆՈ՞Ց

Մարզեր

Լուրեր մարզերից

Սեւանում կային ժամանակներ, երբ աշխատում էին վերելակներ: Սեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել բազմաբնակարան շենքերի վերելակների վերագործարկման աշխատանքների իրականացմանը, որոնց գերակշռող մասը 90-ական թթ-ից դադարել են իրենց նպատակին ծառայելուց:

Բնակիչները արդեն վերելակները օգտագործում են որպես խորդանոցներ՝ սեփականաշնորհելով դրանք, եւ որպես վավերացում՝ կողպելով դրանք:

Իսկ քաղաքապետարանը վերելակների վերագործարկման համար արդեն աշխատանքի է հրավիրում վերելակներ սպասարկող մեխանիկ մասնագետների:

Տեղեկացնում է Սեւանի STV-1 հեռուստաընկերությունը:

ԹՌՉՆԱԳՐԻՊԸ ՍԵՒԱՆՑԻՆԵՐԻՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Գեղարքունիքի մարզային բաժնի Սեւանի տարածաշրջանային անասնաբուժական պետական տեսուչ Սամվել Ասլանյանի հավաստմամբ սեւանցիները անհանգստանալու պատճառ չունեն, որովհետեւ թռչնագրիպի ուրվականը նրանց չի սպառնում:

Ըստ Ս. Ասլանյանի՝ իրավիճակը վերահսկվում է. 2006թ-ի հունվարի 10-ից 19-ը ստացված 57000 H տիպի կեղծ ժանտախտի դեմ պատվաստանյութից արդեն շուրջ 42 000 թեւ-թռչուն պատվաստվել է: Մեկ H տիպի պատվաստանյութը նախատեսված է 250 թռչնի համար:

Ըստ Ս. Ասլանյանի՝ միշտ էլ թռչունների անկումներ եղել են՝ կապված տարբեր պատճառների հետ, իսկ ներկայումս նման անկումերը լաբորատոր պայմաններում մանրակրկիտ ուսումնասիրվում են անասնաբուժական ծառայության կողմից: Ընդհանուր առմամբ լաբորատոր պայմանները այստեղ այնքան էլ բավարար չեն. եղած սարքավորումները խորհրդային տարիների ժառանգություն են, իսկ վերջերս ստացել են նոր պաշտպանիչ հագուստներ: Տեղեկացնում է Սեւանի STV-1 հեռուստաընկերությունը: