Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի համանախագահը մեկնաբանում է տարածվող լուրերը

Քաղաքականություն
warlick3

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթեր սոցցանցում նշել է, թե ըստ հավաստի տեղեկությունների՝ երկու կողմերն էլ՝ թե ՀՀ-ն, թե Ադրբեջանը, վերջին օրերին ականանետներ են օգտագործել, ինչը հանգեցրել է քաղաքացիական անձանց մահվան: «Իրավիճակի սրումը լուծում չէ», - գրել է Ուորլիքը: Հիշեցնենք, անցնող շաբաթ լարված էր իրավիճակը հատկապես Տավուշի սահմանամերձ բնակավայրերում. հակառակորդը կրակ էր բացել խաղաղ բնակչության ուղղությամբ։