ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայի որոշ շրջաններից տարհանել իր քաղաքացիներին. ermenihaber.am
Շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները: Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը նշելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայից դուրս բերման ենթակա ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 900-ի: Նաև նշվում է, որ տարհանման մասին որոշումն առայժմ չի վերաբերում Թուրքիայի այլ տարածքներում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիներին: ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ թեև դիվանագետների ընտանիքները կտարհանվեն, բայց Ադանայի ամերիկյան հյուպատոսարանը կշարունակի գործել: Թեմայի վերաբերյալ հայտարարություն կատարած Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը և Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել են, որ այս որոշումը որևէ նոր իրադրությամբ պայմանավորված չէ և միայն պրոֆիլակտիկ բնույթ ունի: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում