Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձակուրդ չմեկնելը՝ սթրեսների պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
a64aad23b5d10fcaba516d8936405383

Աշխատունակության անկում, անտարբերություն, նյարդային սթրեսներ , տևական հոգնածություն, գլխացավեր, ցրվածություն, ախորժակի կորուստ և այլն։ Սրանք այն բացասական հետևանքներն են, որոնք կարող են առաջանալ  աշխատանքային արձակուրդից չօգտվելու պարագայում։ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանրի վստահեցմամբ՝ նման իրավիճակիներից խուսափելու համար անհրաժեշտ է առնվազն երկշաբաթյա արձակուրդ։ Հոգեբանը,սակայն,շեշտում է, որ ոմանց մոտ կարող են առաջանալ նաև հետարձակուրդային դժվարություններ։ «Հանգստի ընթացքում օրգանիզմը հանգստանում է և փոխվում են կենսաբանական և հոգեբանական ռիթմերը, հետևաբանար, հնարավոր չի լինի միանգամից անցնել աշխատանքային ռեժիմին։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը պետք է լինի աստիճանաբար ։ Սովորաբար միջին վիճակագրական տվյալներով  նշում ենք , որ մինչև 7 օր անհրաժեշտ է ադապտացիայի համար։ Եթե ադապտացիայի տևականությունը ձգվում է երկու շաբաթից ավելի, այդ դեպքում անգամ խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի օգնությանը»,-նշեց Սոնա Հարությունյանը։