Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2005Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

Սպորտ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մարզական լրագրողների միջեւ անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է 2005թ. լավագույն մարզիկ: Հարցմանը մասնակցած բոլոր 37 լրագրողները իրենց հարցաթերթիկում առաջինը նշել են Արոնյանին, որն էլ 370 միավորով դարձել է լավագույնը:

Նման բացարձակ առավելություն լավագույն մարզիկը դեռ երբեք չէր ունեցել, սակայն, Լեւոնը դառնալով շախմատի աշխարհի գավաթակիր, ապացուցեց, որ իրոք լավագույնն է:

290 միավորով 2-րդ տեղը գրավել է 2005թ. ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը, իսկ լավագույն եռյակը 275 միավորով եզրափակել է նույնպես 2005թ. Եվրոպայի չեմպիոն հունա - հռոմեական ոճի ըմբիշ Մովսես Կարապետյանը:

Լավագույն տասնյակը ունի այսպիսի տեսք.

1. Լեւոն Արոնյան (շախմատ) - 370 միավոր

2. Արմեն Նազարյան (ձյուդո) - 290

3. Մովսես Կարապետյան (ըմբշամարտ) –275

4. Արտակ Մալումյան (բռնցքամարտ) – 248

5. Մարտին Բերբերյան (ըմբշամարտ) – 219

6. Նորայր Բախտամյան (հրաձգություն) – 155

7. Լոման Ամոյան (ըմբշամարտ) – 144

8. Աշոտ Դանիելյան (ծանրամարտ) – 90

9. Լաերտ Ավագյան (սամբո) – 67

10. Արսեն Մելիքյան (ծանրամարտ) - 63

Այս տարի որոշվել է նաեւ 2005թ. լավագույն թիմը: Այստեղ նույնպես պարզ էր, որ լավագույնը կճանաչվի շախմատի Հայաստանի հավաքականը, որը աշխարհի թիմային առաջնությունում գրավել էր 3-րդ հորիզոնականը: Բոլոր մարզական լրագրողները իրենց ձայնը տվել են շախմատի հավաքականին: