A
A
Կրկին ակտիվիստների նկարները, կրկին վիրավորական արտահայտություններով (տեսանյութ)
«Անվճար ծաղրածու», «Ծնողածեծ զավակ», «Սրիկա», «Մանկլավիկ» եւ այլ վիրավորական արտահայտություններով ակտիվիստների նկարները կրկին Երեւանի փողոցներում են հայտնվել։ Մեզ հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը անիմաստ է համարում դիմել ոստիկանություն. «Անգամ չեմ մտածում, որ սա ոստիկանության ձեռքի գործն է։ Ինչ-որ խեղկատակի գործ է։ Ոստիկանությանն էլ ասում ես՝ ինչու չես գտնում այս մարդկանց, որոնք վիրավորական արտահայտություններ են գրել, ասում է՝«մենք զբաղվում ենք այս գործով»։ Իրենց նույնիսկ ամենալուրջ հարցերով չենք դիմում։ Իրենք միայն կարողանում են խաղաղ ցուցարարի ծեծեն, քնած մարդկանց վրա ջրցան կիրառեն»։ Մանրամասները՝տեսանյութում.